Ապրիլի 19-ին, ժամը 15.42-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի թիվ 6 փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 19 տան բնակչուհի` 1994 թ. ծնված Գյուլիզար Զոլյանը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:








































