Ադրբեջանը ընդունում է երկու պետությունների` Իսրայելի և Պաղեստինի գոյությունը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը քուվեյթական Al-Rai թերթին տված հարցազրույցում:
«Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ է պահպանում Իսրայելի հետ, Բաքվում գործում է Իսրայելի դեսպանատուն, երկրում ունենք հրեական համայնք, բացի այդ, մեզ կապում են սերտ տնտեսական հարաբերությունները: Ինչ վերաբերում է պաղեստինյան հիմնահարցին, ապա Ադրբեջանը պաշտպանում է Պաղեստինին. մենք այդ կապակցությամբ ունենք հստակ դիրքորոշում»,- ասել է Մամեդյարովը:
Նրա խոսքերով, Ադրբեջանը ցայսօր Թել Ավիվում դեսպանատուն չի բացել, քանի որ պաշտոնական Բաքուն հանդես է գալիս հօգուտ երկու պետությունների` Իսրայելի և Պաղեստինի գոյության:
«Ես համոզած եմ Պաղեստինի` ՄԱԿ-ին անդամակցության կարևորությունում»,- նշել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Խոսելով Իսրայելի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության մասին՝ Մամեդյարովն ասել է, որ պատերազմից հետո օգնության համար դիմել է տարբեր երկրների, և առաջինն արձագանքել է Իսրայելը:
Նա նաև հույս է հայտնել, որ ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները չեն կարող ազդել Իրանի հետ իր երկրի ունեցած հարաբերությունների վրա: