Ակադեմիական թիավարման Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Առաքելյանը խոսել է Ռուսաստանի Գավաթի խաղարկության մասին, որտեղ որոշվում են Օլիմպիական խաղերին մասնակից թիմի անդամների անունները:
«Ռուսաստանի Գավաթի խաղարկությունը մեզ համար կարևոր նշանակություն ունի: Բոլոր ուժեղագույն ռուս մարզիկները կմասնակցեն մրցմանը: Ռոստովի մրցումների արդյունքների հիման վրա կկազմենք Օլիմպիական թիմ:
Ընտրությունը կատարելու ենք` առաջնորդվելով խիստ սպորտային սկզբունքներով: Իհարկե, այն մարզիկները, ում օգնությամբ Սլովենիայում նախորդ տարի կայացած աշխարհի առաջնությանը ձեռք բերեցինք օլիմպիական լիցենզիա ֆավորիտ են, բայց հավաքականում ընդգրկվելու երաշխիքներ չունեն անգամ նրանք: Ամեն ինչ կորոշվի ջրում»,- Առաքելյանին մեջբերում է “Весь спорт”-ը: