Գազի գնի աճի վերաբերյալ վերջերս շրջանառվող լուրերը մեկնաբանելով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը նշեց, թե ինքը հուսով է, որ Հայաստանի իշխանություններն էլ գիտակցում են դրա լրջությունը: Բոստանջյանի գնահատմամբ, պետք է այնպիսի մոտեցումներ կիրառվեն, որ գազի սակագնի աճ չլինի: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ պետությունը ի զորու է զսպել գազի գնաճը, բայց դրա համար պետք է ցանկություն լինի: