Աշխարհահռչակ գրող Էռնեստ Հեմինգուեյի ընտանիքին պատկանող Hemingway Ltd խումբը հայտարարել է հյուրանոցային ցանցի ու առողջարանային հյուրանոցներ ստեղծելու մտադրության մասին, որոնք կարող են կապված լինել գրողի կյանքի հետ:
Ծրագրի իրականացումը կկատարվի արդեն գոյություն ունեցող հյուրանոցների ու դեվելոփերների սեփականատերերի հետ, որոնք պատրաստվում են հյուրանոցներ կառուցել այն վայրերում, որոնք անմիջական առնչություն են ունեցել Հեմինգուեյի կյանքի ու ստեղծագործության հետ: Այս մասին հաղորդում է Travel-ը:
4-5 աստղանի հյուրանոցները պետք է արտացոլեն այն տեղական կոլորիտն ու մթնոլորտը, որում ապրել ու ստեղծագործել է գրողը:
Ռեստորաններում ու բարերում մարդիկ կհավաքվեն ու կվայելեն տվյալ տարածաշրջանի խոհանոցը ու ժամանակ կանցկացնեն ընկերների ու ծանոթների միջավայրում այնպես, ինչպես սիրում էր անցկացնել իր ժամանակը Հեմինգուեյը:
Հյուրանոցներում ցանկացողները կարող են օգտվել գրադարանից, ուր կգտնեն համաշխարհային գրականության լավագույն գրքերն ու գրողի բոլոր ստեղծագործությունները:











































