Մակաբույծ որդերով վարակման արդյունքում սննդային ալերգիա ունեցող բրիտանացին իրեն բավականին լավ է զգում: Այս մասին տեղեկացնում է medportal.ru-ն՝ հղում անելով Medical News Today-ին:
Հիգիենայի և արևադարձային բժշկության լոնդոնյան դպրոցի աշխատակից Ջեյմս Լոգանը մտադրված վարակվել է գելմինտներով, որպեսզի ուսումնասիրի նրանց ազդեցությունը ալերիգիկ ծանր ռեակցիաների վրա:
Բրիտանական հեռուստաալիքներից մեկը տեսագրել է Լոգանի փորձի բոլոր փուլերը: Մակաբույծները մաշկի միջոցով ներթափանցել են արյան անոթներ, ապա հայտվել թոքերում, այնտեղից էլ մուտք գործել մարսողական համակարգ:
Որդի զարգացումն օրգանիզմում նկարահանվել է փոքրիկ տեսախցիկի միջոցով, որը Լոգանը կուլ է տվել: Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են մակաբույծները կպչում աղիների լորձաթաղանթին:
2 ամիս անց, հետազոտողը որոշել է գնահատել հացի նկատմամբ իր ունեցած ալերգիայի ծանրությունը: Հացի և պիցցայի օգտագործումից հետո նրա համար սովորական դարձած ախտանշանները (փորլուծություն, փորացավ) ի հայտ չեն եկել: Փորձի վերջում Լոգանը ընդունել է հակաճիճվային ալբենդազոլ դեղամիջոց և ազատվել մակաբույծներից:
Հետազոտության արդյունքում պարզվել է,որ մակաբույծները նրա արյան մեջ բարձրացրել են էոզինոֆիլային լեյկոցիտների քանակը, որոնք կասեցնում են ալերգիկ ռեակցիաները: Ավելի վաղ իրականացված հետազոտություները պարզել էին նաև, որ որոշ մակաբույծներ, մասնավորապես անկիլոստոմամները, օգնում են բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը:








































