Վատիկանը մտադիր է անցկացնել զանգվածային ստուգումներ ու բարեփոխումներ ԱՄՆ-ի խոշորագույն կաթոլիկ միանձնուհիների խոշորագույն միավորումում: Ինչպես հաղորդում է BBC-ն, Վատիկանում կարծում են, որ այն համոզմունքները, որ քարոզում է միանձնուհիների միավորումը, հակասում են հռոմեակաթոլիկական եկեղեցու վարդապետությանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կազմակերպությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե եկեղեցին պետք է փոխի իր դիրքորոշումը միասեռականության ու կանանց ձեռնադրության հարցում:
Ներկայում կաթոլիկ աշխարհում անընդունելի է թե՛ մեկը, թե՛ մյուսը:
Հայտնի է, որ կազմակերպությունների բարեփոխումները կգլխավորի վատիկանի կողմից նշանակված եպիսկոպոսը:










































