Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված և արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) համակիրների խումբը բողոքի ակցիա է անցկացրել Վատիկանի մամլո գրասենյակի մոտ:
Ակցիայի ժամանակ PKK-ի մոտ 20 համակիրներ կարգախոսներ են հնչեցրել PKK-ի հիմնադիր, քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի օգտին: Ակցիան իրականացվել է քրդական հարցի վրա միջազգային հանրության ուշադրությունը բևեռելու համար:
Վատիկանի ներկայացուցիչը հաստատել է այդ միջադեպը՝ ընդգծելով, որ PKK-ի համակիրները շենքը լքել են գրասենյակի աշխատակիցներից մեկի հետ ունեցած հանդիպումից հետո:








































