Հայիթիի նախագահ Միշել Մարտելլին, որը բաց էր թողել Ամերիկայի գագաթնաժողովն առողջության հետ կախված խնդիրների պատճառով, վերականգնողական կուրս է անցնում ամերիկյան Մայամի քաղաքի (Ֆլորիդա նահանգ) հիվանդանոցում:
NEWSru.com-ը հայտնում է, որ Մարտելլին հոսպիտալացվել է ապրիլի 16-ին՝ թոքային շնչերակի տրոմբոէմբոլիա ախտորոշմամբ
Ինչպես նշել են հայիթյան իշխանությունների ներկայացուցիչները, թրոմբն առաջացել է նախագահի ուսի վիրահատությունից հետո, որը կատարել էին ամերիկացի բժիշկները:
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով` 51-ամյա նախագահը ներկայում առողջացման փուլում է, սակայն ձեռնպահ են մնում հիվանդանոցից դուրս գրվելու ժամկետների մասին խոսելուց:
Հայիթիում ներկայում դիտվում է քաղաքական իրավիճակի սրում: Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին երկրի վարչապետ Հարրի Կանիլը նախագահի հետ ունեցած երկարատև կոնֆլիկտի հետևանքով հրաժարական ներկայացրեց: Մինչ օրս վարչապետի պաշտոնը թափուր է:
Ի դեպ, Մարտելլին, որը հաղթել է Հայիթիի նախագահական ընտրություններում, նախկինում քաղաքականության փորձ չուներ:











































