Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, Իրաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 10 մարդ, մի քանի տասնյակ հոգի վիրավորվել է: Զոհվածների մեծ մասը շիա ուխտավորներ են: Պայթյունը տեղի է ունեցել կանգառում, որտեղ կայանած է եղել Բաղդադից շիաների սրբավայր Քերբելա քաղաք ուխտավորներ տեղափոխող ավտոբուսը:
Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ սա իրավիճակը ապակայունացնելու փորձ է երկրում, որն այս տարի մարտ ամսին պետք է անցկացնի «Արաբական երկների լիգա» կազմակերպության գագաթնաժողովը` առաջինը հետսադամյան ժամանակաշրջանում:








































