«Հերթական պատուհասն է`հացը թանկացել է մինչև 20 դրամով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Ըստ նրա՝ հացի գնի նման բարձրացումը անպատժելիության և անվերահսկելիության արդյունք է։ «Դրա պատասխանատուններն են տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, գյուղնախարարությունը և էկոնոմիկայի նախարարությունը»,- ասաց Արմեն Պողոսյանը: Նա անդրադարձավ նաև շուկայում տեղի ունեցող, իր խոսքով՝ կեղծարարություններին`ասելով, որ, օրինակ, շաքարավազը խոնավ է վաճառվում: «Գնում ենք շաքարավազ, պարզվում է՝ կիսով չափ ջուր ենք գնում: Նման կեղծարարությունների և խաբեությունների բազմաթիվ օրինակներ կան»,- նշեց Արմեն Պողոսյանը: