ԱՄՆ հատուկ ծառայության երեք աշխատակիցներ, որոնք ներգրավված են եղել Կոլումբիայում ԱՄՆ նախագահի այցի ժամանակ տեղի ունեցած սեքս սկանդալում, կհեռացվեն համակարգից: Այս մասին հայտարարել է ծառայության ղեկավարի օգնական Փոլ Մորիսսին:
Նա ասել է՝ «չնայած այն հանգամանքին, որ հետաքննությունը դեռ շարունակվում է, արդեն հիմա կարելի է ասել, որ երեք աշխատակից պաշտոնանկ կարվեն կամ իրենք կգրեն համակարգից հեռանալու դիմումները»: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Հիշեցնենք, որ Բոգոտայում Համաամերիկյան գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահի անվտանգության խմբի 12 անդամներ ետ էին ուղարկվել ԱՄՆ, քանի որ փորձել էին վարձել մարմնավաճառների, ինչի հետևանքով խնդիրներ էին ծագել տեղի ոստիկանության հետ: