«Ժողովուրդ»-ը գրում է, որ երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորած խումբը քարոզարշավի շրջանակներում մեկնել էր Շիրակի մարզի Արթիկ և Մարալիկ համայնքներ:
«Մինչ նրա ժամանումը, երկու քաղաքներն էլ հոսանքազրկվել էին: «ժողովուրդ»-ին Արթիկից հայտնեցին, որ քաղաքների լույսերն անջատելու հրահանգը տրվել էր «Հայէլցանցեր» ընկերության գլխավոր տնօրենի՝ իրացման գծով տեղակալ Աշոտ Թոխունցի կողմից, որի հետ երեկ՝ առավոտյան, հանդիպել էր Աժ պատգամավորի թեկնածու Մխիթար Վարագյանը:
Թեև վերջինս համարվում է Հանրապետական կուսակցության թեկնածուն, այնուամենայնիվ, շատ ՀՀԿ-ականներ շտապել են ԲՀԿ-ականների մոտ արդարանալ, թե լույսերն անջատելու մտահղացումը եղել է Վարագյանինը, իրենք որևէ առնչություն չունեն: Հավանաբար սա է եղել պատճառը, որ մինչ ԲՀԿ նախագահի ելույթը, «լույսերը տվել են»»,- ապա թերթը հավելում է.
«Տեղեկացանք, որ երեկ հետաքրքիր զուգադիպությամբ հենց ԲՀԿ քարոզարշավի ժամանակ Արթիկի ու Մարալիկի դպրոցների, մանկապարտեզների մեծ մասում տարբեր բնույթի ժողովներ են հրավիրվել»:








































