Փարիզում այսօր տեղի կունենա «Սիրիայի բարեկամներ»-ի հերթական հավաքը: 14 երկրների արտաքին գործերի նախարարներ կքննարկեն Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմի հարցը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Դրանից առաջ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որը նույնպես պատրաստվում է մասնակցել այդ հավաքին, հայտարարել է՝ եթե նախագահ Բաշար Ալ-Ասադը բաց թողնի իր վերջին հնարավորությունը և չհետևի Սիրիայի ներքաղաքական կարգավորման ծրագրին, ապա նրան սպասում են «դաժան հետևանքներ»:
Հիշեցնենք, որ ներկայումս Սիրիայում գործում է կրակի դադարեցման ռեժիմը, որն առաջարկվել էր ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի կողմից: