ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չորեքշաբթի օրը հույս է հայտնել, որ Հյուսիսային Կորեայի նոր առաջնորդը` Կիմ Չեն Ունը, դեռ կփոխի իր մոտեցումները երկրի կառավարման հարցում՝ չնայած վերջերս տեղի ունեցած հրթիռի արձակմանը և միջուկային փորձարկման վտանգին:
Ինչպես հաղորդում է The Jerusalem Post-ը, CNN-ին տված հարցազրույցում Քլինթոնն ասել է, որ չափազանց վաղ է ինչ-որ բան ենթադրել Կիմ Չեն Ունի կիրակի օրն արած հայտարարություններից:
Պետքարտուղարն ասել է, որ նոր առաջնորդի խոսքում ինքը նկատել է «շատ հին բաներ, բայց և նոր մոտեցում ևս»:
Քլինթոնն ասել է, որ իրենք սպասում են` տեսնելու, թե արդյոք Կիմ Չեն Ունը կկարողանա՞ լինել այն առաջնորդը, որն անհրաժեշտ է Հյուսիսային Կորեայի բնակչությանը: