Tuesday, 09 06 2026
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ

Սյունիքում վախի մթնոլորտ է. մամուլ

«Քարոզարշավն ընթանում է առանց Էական խոչընդոտների, սակայն առկա Է վախի մթնոլորտ: Որևէ աշխատանք ունեցող անձ անհանգստացած է դրա կորստով»,-երեկ «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան՝ ասել է Սյունիքի թիվ 37 ընտրատարածքում առաջադրված թեկնածու, առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանը՝ հավելելով.

«Այսօր Սյունիքի ամենամեծ համայնքում՝ Շինուհայրում, վախի մթնոլորտն ակնհայտ էր: Ես այդ մասին հեռախոսով իմ մտահոգությունները հայտնեցի համայնքի ղեկավարին, որն այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ինչու այդ համայնքում ընտրողների հետ հանդիպման համար տրամադրված դպրոցի դահլիճում նստարաններ չկան: Համայնքի ղեկավարն ինձ հակադարձեց, որ դա է իրավիճակը, և եթե ես դժգոհ եմ, ապա կարող եմ բացի հանրապետական լրատվամիջոցներից, դիմել նաև միջազգային ատյաններին:

Համայնքներից մեկում ինձ, որպես առողջապահության կազմակերպչի, առաջարկեցին Գորիսի և Սիսիանի բժշկական կենտրոններում բացել «վախի բաժանմունքներ»:

Հետաքրքիր առաջարկություն է, պետք է մտածել իրագործման մասին»:

Ապա թերթը հիշեցնում է, որ այդ ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրվել է Սյունիքի մարզպետի մարդը համարվող Հայկ Գրիգորյանը:

«Մեր հարցին, թե նախընտրական այցով Սյունիք այցելած ՀՀ նախագահը կոչ է արել ձայն տալ Ձեր ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ թեկնածու Հայկ Գրիգորյանին, ինչպե՞ս եք այդ դեպքում գնահատում հաղթելու Ձեր շանսերը, պատգամավորի թեկնածուն ասաց. «ՀՀ նախագահը բնական է, որ պետք է ընտրողներին դիմեր այդ կոչով: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես ակտիվորեն շփվում եմ ընտրողների հետ, և ակնհայտ է, որ իմ առաջադրումը մեծ ոգևորություն է առաջացրել ամբողջ տարածաշրջանում, մարդիկ ամենուր իրենց զորակցությունն են հայտնում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում