Մախաչկալայի «Անժի»-ի կամերունցի հարձակվող Սամուել Էտո’ Օն ռուսական հեռուստատեսության ֆուտբոլային հաղորդումներից մեկի ժամանակ խիստ քննադատության է ենթարկել Ռուսաստանի մարզադաշտերի վիճակը:
«Երբ ես Ռուսաստան էի գալիս, ինձ ասում էին, որ ամենակարևոր խնդիրն այստեղի ցուրտ եղանակն է: Սակայն որոշ ժամանակ անց ես հասկացա, որ ռուսական ֆուտբոլի գլխավոր խնդիրը խաղադաշտերի վիճակն է, որոնց սարսափելի վիճակի պատճառով մենք չենք կարողանում լիարժեք խաղալ: Այն, ինչ մենք ցուցադրում ենք, ֆուտբոլ անվանել չի կարելի»,- ասել է Էտո’ Օն:








































