Վաշինգտոնը պատրաստ է ուժեղացնել ճնշումը Բաշար Ասադի վարչակարգի վրա, եթե նա վերջ չտա բռնություններին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
«Մենք մտադիր ենք ուժեղացնել ճնշումը»,- նրա հայտարարությունը մեջբերում է Интерфакс-ը:
Քլինթոնի խոսքերով՝ հենց հիմա, երբ Սիրիայում սկսում են աշխատել ՄԱԿ–ի դիտորդները, կլուծվի այդ երկրի հետագա ճակատագիրը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ–ը Սիրիայի հանդեպ մտադիր է կիրառել առավելագույն դաժան պատժամիջոցներ:
«Որքան խիստ են պատժամիջոցներն, այնքան լավ: Մենք միշտ ասել ենք, որ պատժամիջոցների ուժեղացում, քաղաքական և տնտեսական ճնշում ենք ուզում Բաշար Ասադի և նրա վարչակարգի վրա: Մենք ուզում ենք Ասադը հասկանա, որ իրավիճակը փոխվել է, և ինքը պետք է վերլուծի հնարավոր տարբերակները»,- հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Մարկ Թոները: