Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Չելսի» – «Բարսելոնա» դիմակայության առաջին հանդիպումից առաջ կազմակերպված մամլո ասուլիսին «արիստոկրատներ»-ի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտո դի Մատեոն հայտնեց, որ դիմակայության երկու հանդիպումն էլ բաց կթողնի Դավիդ Լուիսը:
«Կատալոնական ակումբի դեմ առաջին հանդիպումը վնասվածքի պատճառով բաց կթողնի Դավիդ Լուիսը: Բժիշկները չեն կարծում, որ նա կվերականգնվի մեկ շաբաթվա ընթացքում», – ասել է Դի Մատեոն:
Հիշեցնենք, որ Անգլիայի Գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Տոտենհեմ»-ի դեմ հանդիպման 59-րդ րոպեին Դավիդ Լուիսը ստացավ վնասվածք և լքեց խաղադաշտը: Բուժզննման արդյունքում պարզ դարձավ, որ ֆուտբոլիստը ստացել է ազդրի մկանի վնասվածք:











































