Հետազոտությունն ապացուցում է, որ գեր մարդիկ կարող են նույնքան առողջ լինել, որքան և նիհար մարդիկ, եթե նրանք վարեն առողջ ապրելակերպ:
Daily Mail-ը գրում է, որ Հարավային Կարոլինայի բժշկական համալսարանի բժիշկները 14 տարի շարունակ հետազոտություն են անցկացրել 12000 մարդկանց շրջանում:
Նրանք պարզել են, որ գեր մարդիկ, ովքեր վարում են առողջ ապրելակերպ, սնվում են բանջարեղենով ու մրգերով, մարզվում են ամեն օր և չափավոր են օգտագործում ալկոհոլ, չեն ծխում, ունեն մահանալու նույն հավանականությունը, ինչ որ նիհար մարդիկ:
Journal of the American Board of Family Medicine ամսագրում հրատարակված հետազոտության համաձայն՝ գեր մարդիկ, ովքեր առողջ ապրելակերպ չեն վարում, մահանալու առավել մեծ վտանգի տակ են գտնվում:








































