Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ուսեյն Բոլտը հայտարարել է, որ ցանկանում է զարմացնել ողջ աշխարհին, Լոնդոնում կայանալիք Օլիմպիադա-2012-ին`100 մետրը վազելով 9.4 վայրկյանում և 200 մետրը` 19 վայրկյանում:
«Մարդիկ զարմանալի իրադարձության ականատես լինելու ցանկություն ունեն: Այդ պատճառով էլ ես համառորեն աշխատում եմ, որպեսզի վազեմ որքան հնարավոր է արագ:
Մարդիկ ցանկանում են տեսնել, թե որքան է հաճելի ինձ համար Օլիմպիական խաղերին մասնակցելը: Նրանք ականատես կլինեն իմ խելահեղ գործողություններին և արագությանը: Եթե Օլիմպիական խաղերին հաղթանակ տանեմ, կենդանի լեգենդ կդառնամ:
Կենդանի լեգենդ… վատ չի հնչում»,- նշել է Բոլտը: