Հունվարի 18-19-ը աշխատանքային այցով Հռոմ մեկնեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի միջեկեղեցական հարցերով պատասխանատու, ԵՀԽ կենտրոնական կոմիտեի գործադիր վարչությունում Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ, գերաշնորհ Տ. Վիգեն արք. Այքազյանը:
Հունվար 18-ին Սրբազան հայրը հանդիպել է Վատիկանի պետքարտուղար Նորին սրբազնություն Տարչիսիո կարդինալ Բերտոնեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Խոսվել է համագործակցության առավել զարգացման, տարբեր երկրներում և այդ թվում՝ Վրաստանի Հանրապետությունում կրոնական կազմակերպությունների իրավունքներին առնչվող խնդիրների շուրջ:
Այցի ընթացքում Սրբազան հորն ընկերակցել է Կաթոլիկ եկեղեցու քրիստոնեական միությունը խրախուսող քահանայապետական խորհրդի Արևելյան եկեղեցիների հետ հարաբերությունների բաժնի պատասխանատու հայր Գաբրիել Քուիքը: