Այսօր հայտնի է դարձել, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը չի պատրաստվում է գալիք ընտրություններում քվեարկել գործող նախագահ Նիկոլա Սարկոզիի օգտին, ով ցանկանում է վերընտրվել նախագահի պաշտոնում: Նախկին նախագահը պատրաստվում է քվեարկել Սարկոզիի սոցիալիստ հակառակորդի օգտին:
Daily Mail-ը գրում է, որ սա մեծ հարված կլինի Սարկոզիի համար, ով արդեն իսկ տանուլ է տալիս նախընտրական մրցավազքում:
Ըստ հարցումների արդյունքների՝ Սոցիալիստական կուսակցության ղեկավար Ֆրանսուա Հոլանդն ավելի քան 12 տոկոսով առաջ է իր մրցակիցներից։
Շիրակի նման մտադրության մասին հայտնել է նրա նախկին օգնականներից մեկը, ով հաճախ է հանդիպում Ֆրանսիայի նախկին նախագահի հետ:









































