Գիտնականները խորհուրդ են տալիս մոռանալ ուղեղի աշխատանքը և հիշողությունը կարգավորող հաբերի ու վիտամինների մասին: Քննության հաջողությունը կարող է լուծել նաև մեկ բաժակ ջուրը: Ուսանողները, որոնք մեկ բաժակ ջրով են մտնում քննասենյակ և հանձնաժողովին մոտենալուց առաջ խմում այն, նրանց քննական արդյունքը 10 տոկոսով բարձր է լինում:
Գիտնականները դժվարանում են հստակ ասել, թե ինչ դեր է վերապահված ջրին: Ըստ վարկածի՝ ջուր խմելիս, ինֆորմացիան ավելի սահուն կերպով է հոսում ուղեղի բջիջների արանքով:
Daily Mail-ը գրում է, որ հետազոտողների կարծիքով՝ ջուրը նաև հանգստացնում է նյարդերը և օգնում քննության ընթացքում հանգստություն պահպանել:
Ավելի վաղ, կրկին Արևելյան Լոնդոնի համալսարանի մասնագետների անցկացրած հետազոտությունների արդյունքում պարզվել էր, որ ջուրը նաև օգնել է երեխաներին բարձր արդյունքներ ցուցաբերել ուշադրության կենտրոնացման և տեսողական հիշողության թեստերում :











































