2010 թ. հունվարի 1-ի դրությամբ արձանագրվել է 45,215 ծնունդ, որից 423-ը եղել են բազմապտուղ. 420-ը` երկվորյակ, 3-ը` եռյակ: Ծնվածների ընդհանուր թվից 44,413-ը եղել են ողջ ծնվածներ, իսկ 802-ը` մեռելածիններ: Նախորդ տարվա համեմատ, կենդանի ծնվածների բացարձակ թիվն աճել է 7.8%-ով, իսկ ծնելիության ընդհանուր գործակիցը, որը բնութագրում է հաշվետու ժամանակաշրջանում կենդանի ծնվածների թիվը 1000 բնակչի հաշվով, կազմել է 13.7%, որը նախորդող տարվա արձանագրված ցուցանիշի համեմատ աճել է 1.0 պրոմիլային կետով: