Ինչպես հաղորդում է գերմանական Bild պարբերականը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին երկու շաբաթ շարունակ հետապնդել է մի հոգեկան հիվանդ: Ըստ հրապարակված տվյալների՝ անցած շաբաթ այդ մարդը ներխուժել է Մերկելների առանձնատուն, որը գտնվում է Բեռլինի հյուսիսում գտնվող Ուքքերմաք շրջանում, որտեղ այդ պահին գտնվել է Մերկելն ու նրա ամուսինը` Յոախիմ Զաուերը:
Այդ մարդն առաջին անգամ չի հայտնվել Մերկելի տան մոտ: Մի քանի շաբաթ առաջ այս մարդու հետ ոստիկաններն արդեն զրուցել էին, երբ նա փորձել էր մտնել Բեռլինում Մերկելի բնակարանի մուտքը:
Երբ ոստիկանները երկրորդ անգամ նրան ձերբակալել են, նա եղել է անհավասարակշիռ վիճակում, զայրացած է եղել Մերկելի վրա; Այս պահին նա գտնվում է հոգեբուժարանում: