Կայացավ Հայաստանի շախմատի 71-րդ առաջնության բարձրագույն խմբի 5-րդ տուրը: Մրցաշարային աղյուսակի առաջատար Հրանտ Մելքումյանը սպիտակ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց Ավետիք Գրիգորյանի հետ և այժմ ընդամենը կես միավորով է գերազանցում երկրորդ տեղում ընթացող Սամվել Տեր-Սահակյանին, որը պարտության մատնեց մինչ այժմ միավոր չվաստակած Տիգրան Քոթանջյանին: Հինգերորդ տուրի մյուս պարտիաներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
Ա. Փաշիկյան – Տ. Լ.Պետրոսյան 1/2
Զ. Անդրիասյան – Ռ. Հովհաննիսյան 1/2
Ա. Անաստասյան – Արտ. Մինասյան 1/2
Դ. Գ.Պետրոսյան – Արա Մինասյան 0 – 1