Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Բըրնսի սիրտը` Հայաստանի լեռներում (ֆոտո)

Ինչպես շոտլանդական համայնք ունեցող ամեն երկրում, Հայաստանում ևս հունվարի 22-ը տոն է` Ռոբերտ Բըրնսի ծննդյան օրը: Արդեն 13 տարի է, ավանդական «Բըրնսի ընթիքը» այդ օրը կազմակերպվում է նաև մեր երկրում: Այս ավանդույթը Հայաստան են բերել Շոտլանդական կոմիտեն և Չարլզ Մասրաֆը, որն այժմ կոմիտեի նախագահն է: «Չարլզը մեր ընկերն է: Նա ռեստորան ուներ մեր քաղաքում, որտեղ կազմակերպում էինք «Բըրնսի ընթրիքը»: 5 տարի առաջ նա որոշեց գալ Հայաստանում բնակվելու, ու հիմա  մենք էլ ենք ամեն տարի գալիս այստեղ՝ նշելու տոնը։ Շոտլանդիայից բերում ենք հագիսի բաղադրամասերը»,- ասում է շոտլանդացի երաժիշտ Թոմին: Թոմին ու նրա ընկեր Ջոնը շատ են հավանում Հայաստանում կազմակերպվող «Բըրնսի ընթիքը»: «Մենք գալիս ենք ամեն տարի, և պետք է ասել՝ տարեցտարի տոնն ավելի լավ է կազմակերպվում:


Շատ հյուրեր ենք ունենում ու շատ փող հավաքում բարեգործության համար»,- ասում է Ջոնը: Անցյալ տարի «Բըրնսի ընթրիքին» հավաքված փողը տրամադրվել է Ստեփանավանի հիվանդանոցին և հայկական ակնաբուժության նախագծին: Ինչպես տեղեկացրեց նախագծի անդամ Նունե Եղիազարյանը, «Բըրնսի ընթրիքին» հավաքված գումարով բուժվել են աչքի ծանր հիվանդություն ունեցող 100 երեխա, որոնց չբուժվելու դեպքում կուրություն էր սպառնում: «Բուժզննում է անցել 200 երեխա, որոնցից 100-ը ստացել են համապատասխան բուժումը,  27-ը՝ վիրահատվել: Այժմ նրանցից միայն երեքն ունեն որոշ դեղորայքի կարիք, մնացած երեխաները արդեն առողջ են»,- ասում է Ն. Եղիազարյանը։


Կազմակերպիչներն ու հյուրերը համոզած են` այս տարի կկարողանան ավելի մեծ գումար տրամադրել բարեգործության համար: Այսպիսի հույս հայտնեց նաև ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը. «Երրորդ անգամ եմ ներկա լինում Հայաստանում «Բըրնսի ընթրիքին»: Այս անգամ ավելի շատ հյուրեր ունենք: Ես «Բըրնսի ընթրիքներին» եղել եմ շատ այլ երկրներում ևս, և  պետք է ասեմ, որ Հայաստանում այն ուղղակի ընտիր է կազմակերպվում: Ամեն տարի անհամբեր սպասում եմ այս օրվան»։ Այս տարի ևս «Բըրնսի ընթրիքը» Հայաստանում կազմակերպվեց շոտլանդական ավանդույթի համաձայն՝ պահպանելով բոլոր ավանդական տարրերը: Երեկոյին հնչեցին Ռոբերտ Բըրնսի հեղինակած մեղեդիները, արտասանվեցին  նրա բանաստեղծություններից, մատուցվեց շոտլանդական ապուր, վիսկի և, իհարկե, հագիս: Ազգային այս ուտեստի մատուցումը մի մեծ ծիսակարգ է:


Այս տարի այդ արարողությանը մասնակցեց նաև Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնդեյլը։ Նա արտասանեց  «Selkrik Grace» քառյակը. պետք է շնորհակալ լինենք Աստծուն, որ ունենք ուտելիք:  Ապա սրահ բերվեց հագիսը: Ջոն Դեյվիդսոնը արտասանեց Ռոբերտ Բըրնսի «To A Haggis» բանաստեղծությունը՝ նվիրված ավանդական շոտլանդական հագիսին: Այս ամենից հետո բոլորը հոտնկայս խմեցին հագիսի կենացը շոտլանդական ուրախ մեղեդու ներքո:


«Այսօր ես նվագում եմ  միայն Բըրնսի գրած մեղեդիները, նաև «Մարդը մարդ է» հայտնի երգը»,- մեզ հետ զրույցում ասաց շոտլանդացի երաժիշտը: «Ես այս պարկապզուկը նվագում եմ միայն հատուկ միջոցառումներին։ Այն շատ հին է՝ 110 տարեկան է, Ջոնն էլ է 110 տարեկան,- կատակում է Թոմը և հավելում,- հայկական հումորն էլ շոտլանդականի պես շատ սուր է։  Ըստ Թոմի՝ հումորի սուր զգացումը, հայրենասիրությունը, հյուրասիրությունը, ինչպես նաև երկու ժողովուրդների ունեցած այլ ընդհանուր հատկանիշները մասամբ պայմանավորված են նաև Հայաստանի և Շոտլանդիայի բնության նմանությամբ։ «Չէ՞ որ մեր բոլորի սրտերը լեռներում են»,- ասում է մեր զրուցակից Թոմին։ 


 Այս տարի Բըրնսի երեկոյից ստացված հանգանակությունը կազմեց ավելի քան 20 000 դոլար: 


 


Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում