Վերջին տարիներին մեծ արտագաղթ է սկսել նաեւ Հայաստանի ներսում։ Մարդիկ, տեսնելով, որ մարզերում եւ գյուղերում հեռանկար չկա, իսկ հողագործությամբ եւ անասնաբուծությամբ հնարավոր չէ ապրել, արտագաղթում են իրենց բնակավայրերից Երեւան։ Եվ եթե այսպես շարունակվի, տարիներ անց մեր մարզերն ու գյուղերը կմնան ամայի։ Այսպիսով, 2010թ. տարեսկզբի դրությամբ Հայաստանի բնակչության 34.4%-ը կենտրոնացված է եղել Երևան քաղաքում, իսկ ՀՀ Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերից յուրաքանչյուրում բնակվել է հանրապետության բնակչության
8.6-8.7-ական %-ը, ՀՀ Գեղարքունիքի մարզում` 7.4%-ը, ՀՀ Արագածոտնի, Սյունիքի և Տավուշի մարզերից յուրաքանչյուրում` 4.1-4.7-ական տոկոսը, իսկ 1.7%-ը` ՀՀ Վայոց ձորի մարզում: