Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Անկարայի դատախազությունն արդարացրել է ուկրաինական FEMEN շարժման մասնակիցներին, որոնք ապրիլի 8-ին Կանանց միջազգային օրվա կապակցությամբ բողոքի ակցիա էին անցկացրել Ստամբուլի Այա Սոֆիա մզկիթի առջև՝ բողոքելով Թուրքիայում կանանց հանդեպ գործադրվող բռնությունների դեմ:
Երեկ Ստամբուլի դատախազությունը մերժում է ստացել՝ FEMEN-ի 4 ակտիվիստուհիների նկատմամբ քրեական գործ հարուցելու հարցում, քանի որ տվյալ 1 րոպեանոց բողոքի ակցիան չի կարող դիտարկվել որպես հանցագործություն.
«Ակտիվիստուհիների սեքսուալությունը ցուցադրվել է որպես բողոքի նշան և ի ցույց է դնում բողոքի նպատակը՝ կանանց հանդեպ գործադրվող բռնությունները: Դրա համար էլ այդ աղջիկների կիսով չափ մերկանալը չի կարող դիտարկվել որպես անվայել կամ ապօրինի»:
FEMEN-ի փաստաբան Դոան Սուբասին հույս է հայտնել, որ այս որոշումից հետո չեղյալ կհայտարարվեն միգրացիոն ծառայության կողմից FEMEN-ի աղջիկների արտաքսումն ու անցանկալի անձ հայտարարվելը:
Հիշեցնենք, որ FEMEN-ի աղջիկներին Թուրքիայից արտաքսել էին մարտի 9-ին՝ մեկ տարով արգելելով մուտք գործել Թուրքիա:











































