Մի քանի օր է, ինչ սյունեցի ավտովարորդները զարմանում են ճանապարհային ոստիկանների աշխատանքից: Վերջիններս կանգնեցնում են մեքենաները, ներկայանում, ու «ախպերավարի» վարորդներին բացատրում, որ իրենց անհրաժեշտ է «ակտ գրել»: ՃՈ աշխատակիցները, վարորդների պատմելով, խոստանում են, որ հետագայում, եթե նկատեն աննշան խախտում, ապա չեն արձանագրի: Հետաքրքիր է, որ վարորդները ընդառաջում են ճանապարհային ոստիկաններին, բայց չեն հավատում, որ հետագայում նրանք կհիշեն այս լավությունը: «Լավություն արա, ջուրը գցի»,-ասում են մեր զրուցակից վարորդներն, ովքեր լուռ ստորագրել են արձանագրության տակ: