ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիո Ամանոն ապրիլի 18-19-ը կժամանի Հայաստան: Այս մասին RIA Novosti գործակալությանը հայտնել են Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախախարության մամլո ծառայությունից:
Այցի շրջանակում նախատեսված է միջազգային հեղինակավոր կառույցի ղեկավարի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի, ինչպես նաև Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանի հետ:
Այցի շրջանակում Ամանոն կլինի նաև հայկական ատոմակայանում:
Հայկական ԱԷԿ-ը, որը միակն է տարածաշրջանում, գտնվում է Մեծամոր քաղաքի հարևանությամբ: Այն գործարկվել է 1980թ. և դադարեցվել է աշխատել 1989թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքով:
Երկրորդ անգամ այն վերագործարկվել է 1995թ. նոյեմբերին` կապված հանրապետությունում էներգետիկ ճգնաժամի հետ: Փորձագետների գնահատականների համաձայն` ատոմակայանը կարող է աշխատել մինչև 2016թ.:











































