Կատարում երկրի զինված ուժերի զինվորները անօրինական կերպով ներխուժել են Al-Jazeera հեռուստաալիիքի գլխավոր գրասենյակներ: Այս մասին, ինչպես հաղորդում է իրանական FarsNews գործակալությունը, իրաքյան Al-Nahil լրատվական գործակալությանը հայտնել է դիվանագիտական աղբյուրներից մեկը:
Մասնավորապես նշվում է, որ երեկվանից Al-Jazeera-ի ամբողջ գործունեությունը հսկողության տակ է վերցվել երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության արտահոսք թույլ չտալու համար: Աղբյուրը ենթադրում է, որ նման ձևով փորձում են թաքցնել Կատարի էմիրի ընտանիքում տիրող հակամարտությունը:
Հիշեցնենք. երեկ տեղեկություն էր տարածվել, որ Կատարում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել, սակայն էմիրին օգնության են հասել ամերիկյան հատուկջոկատայինները, և հեղաշրջման փորձը տապալվել է:








































