Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Օբաման վառելիքի շուկայում չարաշահումների դեմ պայքարի ծրագիր է ներկայացրել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Կոնգրեսին մի շարք միջոցներ ձեռնարկել՝ ուղղված վառելիքի շուկայում չարաշահումերի դեմ պայքարին:

Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, Օբամայի կողմից ներկայացված ծրագիրը նախատեսում է ավելացնել ապրանքայն ֆյուչերսների հարցերով հանձնաժողովում նավթի ֆյուչերսների գործարքներին հետևող աշխատակիցների հաստիքները: Բացի այդ, Օբաման առաջարկում է ավելացնել տուգանքը վառելիքի շուկայում չարաշահումների համար մինչև 10 մլն դոլար:

Ընդ որում, Օբաման խոստովանել է, որ «այդ քայլերից ոչ մեկն ինքնին չի հանգեցնի վաղն առավոտյան նավթի գնի նվազմանը»: «Սակայն այդ միջոցառումները կկանխեն շուկայում չարաշահումները և կհաստատեն, որ մենք հոգ ենք տանում ամերիկացի սպառողների շահերի մասին»,- ասել է նա:

Օբամայի քաղաքական մրցակիցները բազմիցս քննադատության են ենթարկել Օբամայի վարչակազմը ամերիկյան շուկայում վառելիքի բարձր գների համար: Մասնավորապես, իր նախընտրական քարոզարշավում այդ հարցը բարձրացնում է նրա հիմնական մրցակից Միթ Ռոմնին:

Հանրապետական կուսակցության առաջնորդներն ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում արդեն հասցրել են բացասական գնահատական տալ Օբամայի ծրագրին: Այսպես՝ Սենատում հանրապետական փոքրամասնության առաջնորդ Միտչ ՄաքՔոնելը հայտարարել է, որ Օբամայի ծրագիրը միայն մեկ նպատակ ունի՝ բարձրացնել սեփական հեղինակությունը: «Լցակայաններում բենզինի գնի իջեցման այն չի հանգեցնի»,- ասել է նա:

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Ջոն Բեյներն իր հերթին Օբամայի ծրագիրն անվանել է «քաղաքական հնարք»: Նրա կարծիքով, նախագահն արդեն ունի անհրաժեշտ ուժերը և բոլոր միջոցները վառելիքի շուկայում չարաշահումների դեմ պայքարելու համար: «Այդ դեպքում ինչո՞ւ, նման քաղաքական հնարքի փոխարեն, նա իր վարչակազմին չի պատվիրում լուծել այդ խնդիրը»,- ասել է Բեյները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում