Friday, 29 03 2024
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

НГ. Ղարաբաղը պատրաստ է պայթելուն

Ինչպես գրում է ռուսական Независимая газета-ն, այսօր Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է, սակայն ոչ ոք այդ հանդիպումից լուրջ արդյունքներ չի սպասում: Իսկ Բաքվում և Երևանում ավելի շատ են հնչում պատերազմի մասին ակնարկները: Մինչդեռ Մոսկվան հակամարտության խաղաղ կարգավորման հույս ունի և պատերազմ գրեթե չի կանխատեսում: Սակայն ինչպես գրում է թերթը, այդպիսի հավանականություն կա: Հատկապես դա պայմանավորված է Ադրբեջանում ռազմական ծախսերի մեծացմամբ: Ըստ Ադրբեջանի ֆինանսների նախարարի՝ 2011 թ. Ադրբեջանի ռազմական ծախսերը կաճեն մոտ 90%-ով և կկազմեն 3,1 մլրդ դոլար: Իսկ եթե դրան գումարվի մոտ 1,36 մլրդ դոլարը, որ ուղղվել է ռազմաարդյունաբերության զարգացմանը, ապա գումարը կհասնի ռեկորդային 4,46 մլրդ-ի, որը Ադրբեջանի ՀՆԱ-ի 8,9%-ն է: Թերթը համեմատություն է անցկացնում 2008 թ. Վրաստանի ցուցանիշների հետ նախքան Հարավային Օսիայի հետ պատերազմը, և նշում, որ դրանք գրեթե նույնն էին, ինչ այս տարի Ադրբեջանում է արձանագրվել:

Ըստ Независимая газета-ի՝ այս կարգի ծախսերը միայն վկայում են, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի, և դա նույնիսկ չի էլ թաքցնում: Թերթը մեջբերում է կառավարության վերջին նիստից Իլհամ Ալիևի խոսքը, որի մասին «Առաջին լրատվականը» գրել էր. Ադրբեջանի նախագահը կրկին հիշեցրել է պատերազմի անխուսափելիության մասին:
Թերթը նաև համեմատում է Ադրբեջանի ցուցանիշները Հայաստանի ցուցանիշների հետ, և նշում, որ ռազմական ծախսերը Հայաստանում գրեթե 10 անգամ պակաս են, նաև գրում, որ վերջին շրջանում կտրուկ ավելացել են կրակոցները սահմանին:

Независимая газета-ն նաև փորձում է պատասխան գտնել՝ արդյոք հնարավո՞ր են ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղում, և ինչպե՞ս դա կանդրադառնա Ռուսաստանի ռազմաքաղաքական շահերի վրա:

Թերթը նշում է, որ այս կապակցությամբ պաշտոնական հայտարարություններ դեռ չեն եղել: Ռուսաստանը շարունակում է բարեկամություն անել Բաքվի հետ և հայտարարել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների մասին: Մի քանի օր առաջ Բաքվում էր ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Նարիշկինը, պաշտպանության նախարար Սերդյուկովն էլ իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Ադրբեջանի ռազմական ուժերի արդիականացման հարցը: Մոսկվան նաև դիպուկահարների է մարզում Ադրբեջանում: Սակայն նմանատիպ քայլեր անում է նաև Հայաստանում: Թերթը հիշեցնում է Հայաստանի ԱԽՔ Արթուր Բաղդասարայանի խոսքերը, որը հայտարարել էր, որ «հայերն ու ռուսները ստորագրել են ոչ միայն ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամանակահատվածի երկարացման պայմանագիրը, այլև պայմանավորվել են համատեղ ապահովել Հայաստանի անվտանգությունը: Բացի այդ, Ռուսաստանը աջակցություն կցուցաբերի նորագույն ռազմական տեխնիկայի գնման հարցում»:
Ռուսաստանի Գլխավոր շտաբի ռազմական-ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կոնստանտին Սիվկովը կարծում է, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի: Բայց դա ամենևին չի նշանակում, որ պատերազմը կսկսվի մոտ ապագայում: Ադրբեջանը զարգացնում է իր ռազմական պոտենցիալը, և դա անում է նավթային պաշարների հաշվին: Հավանաբար, նա Լեռնային Ղարաբաղը գրավելու փորձեր կանի 2011 թ. վերջին և 2012 թ. սկզբին:

Կ. Սիվկովը նաև զարմանք է հայտնում, թե Ռուսաստանն ինչո՞ւ համապատասխան գործողությունների չի դիմում և չի ապառազմականացնում կողմերին, այլ ընդհակառակը զինում է նրանց: Փորձագետը նշում է, որ չնայած Ադրբեջանի ռազմական հզորությանը, պատերազմը Հայաստանի հետ երկարատև կլինի: Նա նաև ավելացնում է, որ ՆԱՏՕ-ն ու Միացյալ Նահանգները կփորձեն միջազգայնացնել խնդիրը և ներգրավել պատերազմում Կասպից ծովի ավազանի երկրները: Այս ֆոնին հնարավոր է լայնամաստաբ պատերազմ ԱՄՆ-ի և Իրանի միջև: Այս առումով տարածաշրջանում կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, երբ Ռուսաստանն այլևս հնարավորություն չունենա խաղաղապահ գործունեություն իրականացնել տարածաշրջանում, և դրա հետևանքով տուժեն նրա շահերը Հարավային Կովկասում:
Այս եզրակացությունը, ըստ փորձագետի, ռուսական իշխանություններին տրվել էր դեռ մի քանի տարի առաջ, սակայն համապատասխան եզրակացություններ սրանից չեն արվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում