«Հրապարակ»-ը գրում է, որ ապրիլի 16-ի երեկոյան Լոռու մարզի Թեղուտ գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել:
«Թեղուտ» ՓԲ ընկերության անվտանգության պետ Սամվել Դավթյանը 4 աշխատակիցների հետ ծեծի էր ենթարկել թեղուտցի 5 երիտասարդների այն բանից հետո, երբ երիտասարդներից մեկը մեքենայով անցել է նրանց կողքով ու փոշի բարձրացրել:
Ծեծի արդյունքում երիտասարդներից մեկի ոտքը վնասվել է, նրան տեղափոխել են Երևան՝ Արմենիա բժշկական կենտրոն: Միջադեպից վրդովված թեղուտցիները երեկ մի քանի ժամով փակել են ճանապարհը, և ընկերության տնօրինությունից պահանջել էին երիտասարդներին ծեծի ենթարկածներին ազատել աշխատանքից»,- ապա թերթը հավելում է.
«Երեկ երեկոյան վիճակը հանդարտվել էր: Հանքավայրը շահագործող Ռուբեն Պապոյանն աշխատանքից ազատել է Սամվել Դավթյանին և նրա տեղակալ Արթուր Գրիգորյանին: Դավթյանը փախուստի մեջ է: Տուժողներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր»:










































