Բրազիլիան կարող է այս տարի կորցնել աշխարհի ամենախոշոր տնտեսությունն ունեցող երկրների վարկանիշային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: Այս մասին հայտարարել են Առևտրի միջազգային հիմնադրամում:
2011թ.-ին Բրազիլիան առաջին անգամ իր պատմության մեջ կարողացավ շրջանցել ՀՆԱ-ի ցուցանիշով Մեծ Բրիտանիային, որի ծավալը հասավ 2,492 տրլն դոլարի: ԱՄՀ-ի կանխատեսումներով` 2012թ.-ին Մեծ Բրիտանիան կարող է նորից վերադառնալ 6-րդ հորիզոնական, որի ՀՆԱ-ն կարող է կազմել 2,452 տրլն, իսկ ահա Բրազիլիայինը կկազմի 2,449 տրլն:











































