Ֆուտզալի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի B խմբի երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը խոշոր` 6:1, հաշվով պարտություն կրեց Իսլանդիայի հավաքականից և անկախ վերջին հանդիպումից կորցրեց հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունը: Հայաստանի ընտրանու կազմում աչքի ընկավ Խորեն Զարգարյանը, ով 11-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը: B խմբի մյուս խաղում լատվիացիները 4:0 հաշվով առավելության հասան հույների նկատմամբ և վերջին տուրում Հայաստանի հավաքականին հաղթելու դեպքում հենց նրանք էլ դուրս կգան հաջորդ փուլ:
Հիշեցնենք, որ երեկ մեր ընտրանին ոչ-ոքի` 2-2 էր խաղացել Հունաստանի հավաքականի հետ: