Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում ընթացող ավանդական սուպերմրցաշարի B խմբում իր երկրորդ հաղթանակը տոնեց նաև Գաբրիել Սարգսյանը: Հայ անվանի գրոսմայստերը սպիտակ ֆիգուրներով պարտության մատնեց Հոլանդիայի ներկայացուցիչ Ֆրիսո Նիյբոերին և այժմ վաստակած 4.5 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Երեք առաջատարները Սարգսյանին ընդամենը կես միավորով են գերազանցում: 7-րդ տուրի մյուս պարտիաներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
Վոյտաշեկ – Ֆրեսինե 1-0
Լիմ – Մակշեյն 1-0
Համեր – Տկաչեւ 0-1
Եֆիմենկո – Լի Չաո 1/2
Գանգուլի – Սփուլմեն 1-0
Սո – Նավարա 1-0