Հոկեյի ազգային լիգայի պաշտոնական կայքը ներկայացրել է նախորդ խաղային օրվա լավագույն դրվագների հավաքածուն, որի մեծ մասը կազմում է «Քեփիթալս» – «Բրյուինս» հանդիպումը: Ալեքսանդր Օվեչկինի ուժային հնարքն ու հեղինակած տափօղակը, Լայնչի հիանալի գոլը, Չհարայի ֆենոմենալ հարվածը ճանաչվել են այդ հանդիպման լավագույն դրվագներ: Հավաքածուում ընդգրկվել է նաև Հենրիկ Լունդքիստի («Ռեյնջերս») սեյվերի շարքը: