Հոկեյի ազգային լիգայի Սթենլիի Գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչի երեք դիմակայություններում հաշիվը դարձավ 1:2: Վաշինգթոնի «Վերիզոն-Արենա»-ում դրամատիկ պայքարում «արջեր»-ը հաղթանակի հասան տեղի «Քեփիթալս»-ի նկատմամբ:
Վաշինգթոն «Քեփիթալս» – Բոսթոն «Բրյուինս»` 3:4,
Դիմակայության հաշիվն է 1:2,
Օտտավա «Սենաթորս» – Նյու-Յորք «Ռեյնջերս»` 0:1,
Դիմակայության հաշիվն է 1:2,
Սան-Խոսե «Շարքս» – Սենտ-Լուիս «Բլյուզ»` 3:4,
Դիմակայության հաշիվն է 1:2,
Հոկեյի ազգայի լիգայի պաշտոնական կայքը նախորդ խաղային օրվա լավագույն հանդիպում է ճանաչել Վաշինգթոն «Քեփիթալս» – Բոսթոն «Բրյուինս» դիմակայության երրորդ հանդիպումը, իսկ երեկոյի լավագույն հոկեյիստ է ճանաչվել Նյու-Յորք «Ռեյնջերս»-ի դարպասապահ Հենրիկ Լունդքվիստը, ով կատարել է 39 սեյվ` արձանագրելով «մաքուր» խաղ: