Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մանկասպան մայրը դեռ բուժվում է

«Առաջին լրատվականի» տեղեկություններով, հունվարի 7-ին Վանաձորում նորածին երեխային խեղդամահ արած կինը բուժվում է քաղաքի թիվ մեկ հիվանդանոցային համալիրում: Հիշեցնենք, որ Սուրբ Ծննդյան տոնից ընդամենը մեկ օր անց, հինգ երեխաների մայր տիկին Զ-ն լոգարանում ունեցել էր 6-րդ երեխային ու պոլիէթելինային տոպրակով խեղդամահ արել: Հետաքրքիր է, որ դեպքի մասին Վանաձորում իմացել են ընդամենը 10 օր հետո: Պատճառն էլ այն է եղել, որ ծննդկանը արյունահոսել ու ստիպված էին հիվանդանոց տանել: Փաստի առթիվով Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 106 հոդվածի (Մոր կողմից ծննդաբերության ժամանակ կամ դրանից անմիջապես հետո, ինչպես նաև հոգեճնշող վիճակում կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում նորածին երեխայի սպանությունը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով) հատկանիշներով: Քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն` տիկնոջ ընտանիքում անընդհատ վեճեր են եղել, ու վանաձորցիները չեն բացառում, որ բազմազավակ մայրը այդ քայլին գնացել է սկեսուրի հորդորով: 45-ամյա տիկին Զ-ն թոռներ ունի, իր աղջիկներից մեկը պիտի ծննդաբերի շուտով ու մեկ այլ վարկածի համաձայն, մայրը ամաչել է հենց դրանից ու սպանել նորածնին: Պատմում են նաև, որ այդ կինը իր նախորդ երեխային ևս լոգարանում է ծննդաբերել: Իրավապահները դեռ ոչինչ չեն ասում, կատարվում է նախաքննություն: Նշենք, որ երեխայի մարմինը ոստիկանները գտել են բնակարանում, որից հետո տարել են ծննդատուն: այստեղից էլ երեխայի դին ուղարկվել է դիահերձարան: Դատաբժշկական փորձաքննությունը դեռ պետք է պարզի` երեխան մահացած չի ծնվել արդյոք: Մեր ունեցած տեղեկություններով, տիկին Զ-ի ընտանիքը սոցիալապես անապահով պայմաններում չի ապրում: Տան անդամները աշխատում են, նույնիսկ ավտոմեքենա ունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում