Քարոզչության համար խոչընդոտներ չկան: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թիվ 30 ընտրատարածքում առաջադրված ՀՅԴ թեկնածու Զոհրաբ Թորոսյանը`խոսելով նախընտրական քարոզչության շուրջ:
Նա նշեց, որ իր ընտրատարածքում քարոզչության իրականացման ժամանակ խնդիրների չի հանդիպել, ուստի շարունակում է նորմալ քարոզարշավ:
«Այս մեկ շաբաթվա ընթացքում 3-4 հանդիպում եմ ունեցել ընտրողների հետ»,- տեղեկացրեց պատգամավորի թեկնածուն:
Հիշեցնենք, որ թիվ 30 ընտրատարածքում իրենց թեկնածությունն են առաջադրել ՀՀԿ անդամ Վիկտոր Դալլաքյանը, ՀԱՄԿ թեկնածու Սենիկ Էվինյանը, ՀԱԿ թեկնածու Աշոտ Մանուկյանը, անկուսակցական Էդմոն Մարուքյանը:








































