ԱՄՆ-ը կարող է ցանկացած քայլի դիմել, եթե ԿԴԺՀ-ն, ««Ինխա-3» հրթիռի անհաջող փորձարկումից հետո փորձի նոր միջուկային փորձարկումներ կատարել: Այս մասին, ինչպես հայտնում է Interfax գործակալությունը, հայտարարել է ԱՄՆ ԶՈՒ Խաղաղօվկիանոսյան շտաբի պետ Սամյուել Լոկլիրան:
«Մտածում եմ, անհարմար է խոսել մեր ռազմական հետագա գործողությունների մասին, սակայն կարող եմ ասել, որ մենք դիտարկում ենք բոլոր միջոցառումները»,- ասել է նա՝ ի պատասխան լրագրողի այն հարցին` արդյոք ԱՄՆ-ը պարտաստ է ռազմական հարված հասցնել ԿԺԴՀ-ին:
Ընդ որում` Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան դեռ զուսպ է իր դատողություններում: Նրա խոսքով` չկան վկայություններ այն բանի մասին, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է անցկացնել հերթական հրթիռային փորձարկումը:
«Մենք հուսով ենք` Հյուսիսային Կորեան չի գնա հետագա սադրանքների»,- ասել է նա` հավելելով, թե ԱՄՆ-ը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման:
Վտանգ կա, որ ԿԺԴՀ-ն կկրկնի 2009թ. սցենարը`իրականացնելով միջուկային պայթյուն:
Դրա հետ կապված ՄԱԿ-ի ԱԽ-ն ապրիլի 16-ին հայտարարել է, որ հավելյալ պատժամիջոցներ կկիրառի Փխենյանի նկատմամբ այն դեպքում, եթե նա նորից որոշի հրթիռ արձակել ու անցկացնի միջուկային փորձարկումներ: