Friday, 29 03 2024
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա

Համեստ տվյալներ. 2010-ին Երևանում հատվել է 160-ից ավելի ծառ

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության սեփական ռեսուրսներով արված վիճակագրության համաձայն` մայրաքաղաքի տարածքում 2010 թ.-ին հատվել և ոչնչացվել է 164-ից ավելի ծառ: Երևանի կանաչ տարածքների մահվան վկայականում հայտնված ծառերը հերթական շինարարությունների հետևանքն են: Նախաձեռնության տվյալներով` արդեն մոտ 50 ծառ ոչնչացվել է Դուրյան թաղամասին հարող տարածքում¸ Կոմիտաս 60 հասցեում 21 ծառ-ի փոխարեն կառուցվել է բենզալցակայան¸ Ազատության պողոտային հարող տարածքում այրվել է 5000 քմ. խոտ և 30 ծառ¸ Վիշապների պուրակում 6-10 ծառ է հատվել, չորացվել և այրվել¸ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի 72 շենքի բակում ապօրինաբար հատել են պտղատու ծառերից կազմված փոքրիկ այգին: Կոմիտասի անվան այգու մի ողջ տարածք ծառահատվել է և տրվել կառուցապատման` դելֆինարիում կառուցելու համար: Ուսանողական այգում իրականացվել է ծառահատում՝ սրճարանառեստորանային համալիրի համար` մոտ 30 ծառ: Բուլդոզերներով ծառեր են արմատախիլ արվել Պարույր Սևակի և Ուլնեցու փողոցների խաչմերուկում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի հետնամասում: Բնակիչներից ստացված թարմ տեղեկությունների համաձայն՝ տարածքն ամբողջությամբ քարով պարսպապատել են և տարածքում պատրաստվում են սրճարան կառուցել: Ծառերի փոխարեն այս անգամ ուզում էին էլեկտրակայան կառուցել Կոմիտասի 5ա-ում¸ ինչի արդյունքում տարածքում վնասվել է մի քանի ծառ, սակայն բնակիչների բարձրացրած աղմուկի և հանրության արագ արձագանքի շնորհիվ ապօրինի ծրագիրը հաջողվել է դադարեցնել: «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը արձանագրել է 2 ծառի չորացման դեպք նաև Երիտասարդական մետրոյի հարևանությամբ¸ ինչը նրանց նախաձեռնության բնորոշմամբ` արվել է ծառերի արմատներին ժավել լցնելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում