Toyota ընկերությունը ներկայացրել է զարգացման նոր հայեցակարգ, որը կոչվում է «Toyota-ի նոր գլոբալ ճարտարապետությունը»:
Ավտոմեքենաների մշակման ու դիզայնի նկատմամբ նոր մոտեցումը թույլ կտա կրճատել ծախսերն ու հաճախորդների շրջանում մեծացնել Toyota-ի ու Lexus արտադրական հոսքագծի նկատմամբ գրավչությունը:
Այդ հայեցակարգը կարևոր քայլ է «Toyota-ի գլոբալ տեսության» ռազմավարական ծրագրի իրագործման շրջանակում, որի մասին հայտարարվել էր 2011թ. մարտին Toyota-ի նախագահ Ակիո Տոյոդայի կողմից:
Նոր հայեցակարգի համաձայն`ընկերությունը ծրագրում է գլոբալ մակարդակում կատարել կազմակերպչական փոփոխություններ, ինչը թույլ կտա առավելագույնս հաշվի առնել տեղային շուկաների պահանջարկն ու ուժեղացնել գլխավոր ինժեներների ազդեցությունը Toyota ու Lexus մեքենաների մշակման գործընթացում: Ստեղծվելու են պլատֆորմներ, որոնք թույլ կտան կատարելագործել ոչ միայն ավտոմեքենաների տեխնիկական բնութագրերը, այլև լավացնել դիզայնն ու էրգոնոմիկ հատկությունները:
Նոր պլատֆորմները պետք է կիրառվեն դիզայներական ընկերությունների կողմից ու Toyota-ի արտադրությունների կողմից ամբողջ աշխարհում:
Lexus ավտոմեքենաների վերամշակումը պետք է իրագործվի պրեմիում բրենդի գլոբալ չափանիշներին համապատասխան:











































