Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ ծառայությունների ամփոփագրերի՝ 2011թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2012թ. հունվարի 9-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում գրանցվել է 35 ճանապարհատրանսպորտային պատահար: Արդյունքում 4 մարդ զոհվել է, 65-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
2011 թվականի առաջին կիսամյակում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարներից 93-ը տեղի են ունեցել մինչև 16 տարեկանների մասնակցությամբ, որոնց հետևանքով 2 մանկահասակ զոհվել է, 101-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 2010թ., նույն ժամանակահատվածում գրանցվել է մինչև 16 տարեկանների մասնակցությամբ 89 պատահար: 6 մանկահասակ զոհվել է, 92-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
2011թ. առաջին կիսամյակում Երևան քաղաքում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարներից 39-ը եղել են մինչև 16 տարեկանների մասնակցությամբ: 46 մանկահասակ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Մանկահասակ զոհեր չեն եղել:
2010թ. նույն ամիսներին եղել է 38 ճանապարհատրանսպորտային պատահար: Արդյունքում 40 մանկահասակ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:











































