Հայաստանի առաջադիմական կուսակցությունը թերևս միակ քաղաքական ուժը չէ, որ միացավ «Բարգավաճ Հայաստան»-ին: Որոշ տեղեկությունների համաձայն` մինչև փետրվարի 12-ը` ԲՀԿ-ի համագումարի օրը, Գագիկ Ծառուկյանի թիմին կմիանա Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցությունը: Մասնավորապես Սյունիքում «Դաշինք»-ի համակիրները դարձել են ԲՀԿ անդամներ: Վերջիններիս խոսքով, Ղարաբաղի բանակի նախկին հրամանատարն է նման հանձնարություն տվել: Սամվել Բաբայանն ու Գագիկ Ծառուկյանը իրենց կուսակիցների ու մտերիմների հետ զրույցում արդեն ակնարկներ են արել, որ 2012թ-ի ԱԺ ընտրություններին 2 կուսակցությունները համատեղ են աշխատելու:
Լուսանկարը` PanArmenianPhoto-ի