Նավթային ExxonMobil, Chevron և ConocoPhilips ընկերություններն զբաղեցրել են առաջին երեք տեղերը ԱՄՆ խոշորագույն հարկատուների վարկանշային աղյուսակում: Forbes-ը ընկերությունների վարկանիշը կազմվել է վճարած հարկերի գումարը հաշվարկելով:
ExxonMobil, Chevron և ConocoPhilips ընկերությունները 2011թ. բյուջե են վճարել համապատասխանաբար 27.3, 17.4 և 10.6 մլրդ դոլար:
4-րդ տեղը վարկանշային աղյուսակում զբաղեցրել է JP Morgan Chase բանկը, որը վճարել է 8.2 մլրդ դոլար, 5-րդը` ԱՄՆ-ում խոշորագույն Wal-Mart ցանցը (5.9 մլրդ-ով):
5-10-րդ հորիզոնականները համապատասխաբնաբար զբաղեցրել են Microsoft-ը (5.3 մլրդ դոլար, Wells Fargo բանկը (4.9 մլրդ), IBM ընկերությունը (4.2 մլրդ-ով), աշխարհի ամենաթանկ ընկերությունը` Apple-ը (4 մլրդ դոլար) ու գունավոր մետաղների արդյունահանող Freeport-McMoRan Copper & Gold ընկերությունը (3.4 մլրդ դոլար):
25 խոշորագույն հարկատուների ցանկում հայտնվել են նաև երկրի հայտնի բանկերն ու ապահովագրական ընկերությունները, , IT-կորպորացիաները, այդ թվում` Intel-ը դեղամիջոցներ արտադրող Pfizer և UnitedHealth Group ընկերությունները, կոսմետիկա ու հիգիենայի միջոցներ արտադրող Johnson&Johnson, Procter&Gamble ընկերությունները:
25-րդ տեղում է հայտնվել McDonald’s-ը արագ սննդի ցանցը, որը մեկ տարում վճարել է 2.1 մլրդ դոլար հարկ: