Նոր ավտոմեքենաների վաճառքները ԵՄ 27 երկրներում, Իսլանդիայում, Նորվեգիայում ու Շվեյցարիայում 2012թ. մարտին նվազել են 6.6 տոկոսով` անցած տարվա նախորդ ժամանակահատվածի համեմատ` մինչև 1.5 մլն ավտոմեքենա:
Այսպիսով՝ ավտոմեքենաների վաճառքների ծավալները դարձել են նվազագույնը վերջին 14 տարում, նշում է «Վեստի Էկոնոմիկան»` հղում կատարելով Ավտոմեքենաների արտադրողների եվրոպական ասոցիացիային (ACEA):
Եվրոպայում 2012թ. առաջին եռամսյակում վաճառվել է 7.3 տոկոսով ավելի քիչ ավտոմեքենա` անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` մինչև 3.43 մլն նոր ավտոմեքենա:
Ավտոմեքենաների գերմանական ապրանքանիշների վաճառքներն են որոշ չափով ցուցաբերել աճի միտում, այն դեպքում, երբ ֆրանսիական հայտնի ապրանքանիշների` Peugeot, Renault, ամերիկյան Ford և General Motors նկատմամաբ պահանջարկը զգալի կրճատվել է:
Ֆրանսիայում ավտոմեքենաների նկատմամբ պահանջարկը կրճատվել է 23.2 տոկոսով (մինչև 197 հազար ավտոմեքենա), Իտալիայում` 26.7 տոկոսով (մինչև 138.14 հազարով), Իսպանիայում` 4.5 տոկոսով:
Ավտոմեքենաների ամենացածր վաճառքը գրանցվել է Հունաստանում (42.6 տոկոսով) ու Պորտուգալիայում (49.2 տոկոսով):
Գերմանիայի ավտոշուկան մնում է եվրագոտու ամենամեծ ավտոմոբիլային շուկան: Միայն 2012թ. մարտին այնտեղ վաճառվել է 339.12 հազար ավտոմեքենա (աճը` 3.4 տոկոսով), իսկ 2012թ. առաջին եռամսյակում` 773.64 հազար մեքենա (+1,3 տոկոս):








































